

Վերջին տասնօրյակում Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած բնական աղետները անհագստացնում են մեր քաղաքացիներին: Լոռի, Շիրակ, Արագածոտնի, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք: Տարբեր օրերի ու տարբեր տրամաչափի կարկուտն ու քամին ոչնչացրել են բերքը, քանդել տանիքները: Գյուղացին մտահոգ է՝ կորցրել է ողջ տարվա եկամուտն ու վարկերը փակելու վերջին հույսը: Գյուղացիների մտահոգությունը կիսում է հանրապետության վարչապետը, նշում, որ այս հարցը ՀՀ նախագահի հետ են քննարկել, որոշել են, քննարկել մարզպետրաններում ստեղծված հանձնաժողովների առաջարկներն ու օգնել մեր ժողովդրին:
Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի օր է, ինչ տեղում է ծանոթանում ստեղծված իրավիճակին.
«Երեկ մի քանի համայնքներում ենք եղել, իրոք մեծ աղետ է տեղի ունեցել: Մարդիկ վարկեր ունեն, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել, որ հետո վարկերը մարեն: Առաջարկ կար, որպեսզի հետաձգվեն վարկերը: Ես պարոն Ջավադյանին խնդրում եմ, որպեսզի առևտրային բանկերի հետ համագործակցենք, հնարավորինս գոնե մեկ տարով հետաձգենք գյուղացվիների վարկերը: Իմ կարծիքով, նախարարությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզպետների, քաղաքապետերի, համայնքապետերի հետ, որ կարողանանք օգնել մեր քաղաքացիներին»:




