
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմում հայտարարել են, որ իսրայելական առափնյա տարածքի երկայնքով՝ Թել Ավիվից դեպի հյուսիս, հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի բեկորներ. ինքնաթիռը կործանվել է մայիսին՝ Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են հինգշաբթի առավոտյան՝ Նեթանիա քաղաքի մոտ:
Նեթանյահուի գրասենյակում նաև հայտնել են, որ հայտնաբերված բոլոր բեկորները կուղարկվեն Եգիպտոս՝ փորձաքննության:
Հիշեցնենք, որ EgyptAir ընկերության Փարիզից Կահիրե թռչող А320 ինքնաթիռը մայիսի 19-ի առավոտյան Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռի 66 ուղևորները և անձնակազմը զոհվել են:




