Միջազգային

Ստատուս քվոն պետք է փոխվի բանակցություններով՝ Բաքվում հայտարարել է Շտայնմայերը

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն արդեն Ադրբեջանում է: Բաքվի ժամանակավոր կացարաններից մեկում, որը նախկինում դպրոց է եղել և որտեղ Ադրբեջանն արդեն երկու տասնյակ տարուց ավելի ցուցադրաբար պահում է փախստականներին, նրանց գործոնը փորձելով օգտագործել բանակցություններում, Վալտեր Շտայնմայերը հանդիպել է բնակիչների հետ:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ-ն փորձում է գտնել Ղարաբաղյան հակամարտությւան կարգավորման ուղիներ: «Մենք անում ենք հնարավոր ամեն բան:Ապրիլյան դեպքերի ժամանակ բոլոր ջանքերն ուղղված էին հրադադարի ռեժիմի վերականգմանը: Այսօր, կարելի է ասել, հրադադարը պահպանվում է:Սակայան ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունների ճանապարհով պետք է փոփոխվի»,- ասել է Շտայնմայերը:

Նա նշել է, որ Երևանում անցկացրել է հանդիպումներ, Բաքվում նույնպես կքննարկի խնդիրը՝ գտնելու համար կարգավորման ուղիներ: «Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը հանգեցնում է բազմաթիվ զոհերի:Կողմերից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:Եթե մենք քայլեր չձեռնարկենք՝ իրավիճակը կրկին կսրվի:ԵԱՀԿ- ն կօգտագործի իր բոլոր հնարավորությունները, որպեսզի հաստատի հետագա խաղաղության հիմքերը: Ի սկզբանե՝ մեր ձեռքին կան որոշակի փաստաթղթեր, մենք պետք է գործենք դրանց հիման վրա:Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես պետք է ջանքեր գործադրեն հակամարտության կարգավորման համար»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button