Դավիթ Հակոբյանի գաղափարական լուսավորչությունը՝ պատմական անհրաժեշտություն


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպան ժամանակ պարզաբանել է, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Նրա խոսքով՝ քաղաքական գործիչներ չեն դառնում, ծնվում են: Պարզապես հղկվուն են գործունեության ընթացքում:
2013 թվականին Դավիթ Հակոբյանը խոստանում է հասարակության համար անել ավելին, քան անցած 15 տարիների ընթացքում: Վերջինս կարծում է, որ գաղափարական լուսավորչության առումով իր մուտքը նախագահական մարաթոն, պատմական անհրաժեշտություն է:
Ընտրական օրենսգիրքը, ըստ Հակոբյանի, ստեղծված է իշխանագողության համար: Իշխանափոխությունն էլ Հայաստանում ներքևից դատապարտված է ի սկզբանե: Սա է պատճառը, որ մարքսիստն իր թեկնածությունը չի առաջադրել գալիք ընտրություններում՝ հավելելով՝ ԿԸՀ-ն չէ որ նախագահի հավակնորդ է մկրտում, այն ի վերուստ է տրվում՝ Աստծո կողմից: