

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց այսօր Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։ Այն կնշանավորվի հիմնարկեքի արարողությամբ՝ կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ։
«Եթե ուզում ես հարուստ լինել, ապա պետք է լավ ճանապարհներ կառուցես»,- չինական ասացվածքն է մեջբերում Չինասատանի Ժողովրդական Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլուն, ով մասանակցում էր Հյուսիս- հարավ ճանապարհային միջացքի ներդրումային ծրագրի Տրանշ 3 – ի հիմնարկեքի արարողությանը:
Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրել էր չինական «Սիոնհիդրո Քորփորոյեշն» ընկերությունը: Վերջինիս հետ ստորագրվել է Թալին- Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ- Գյումրի հատվածների 46.2 կմ ճանապարհի կառուցման կապալային պայմանագրերը՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Լսենք «Հյուսիս- հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանին:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է բազմաշերտ ֆինանսավորման տարբերակով։ Այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվել է վարկային առանձին պայմանագրեր: «Հյուսիս- հարավ» ծրագրի 3-րդ տրանշը համաֆինասավորում է Ասիական զարգացման և եվրոպական ներդրումային բանկերի կողմից: Այդ հատվածի շինարարությունը իրականացնելու համար Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է 12 մլն եվրո:
«Հայաստանը միշտ էլ հանդիսացել Ասիան ու Եվրոպան կապող օղակ, հետևաբար Եվրամիությունը միշտ էլ պատրաստակամություն է հայտնում ներդրումներ կատարել Հայաստանում, այս պարագայում արդեն ճանապարաշինության ոլորտում»,- խորհրդանշական պարկուճի տեղադրումից հետո ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարահային միջացքի ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ երկարությամբ Մեղրի- Երևան- Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ– ով՝ հասցնելով մինչև 470 կմ-ի: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ 2018-ի ավարտին կունենանք առաջին կարգի ճանապարհահատված:
«Ամեն ինչ արվում է, որ մինչև Սև ծով ունենանք առաջին կարգի ճանապարհ, այսօր բանակցում ենք նաև Վրաստանի Հանրապետության հետ, որպեսզի Բավրայից մինչև Սև ծով ճանապարհի շինարարության համար նրանք ևս գումարներ տրամադրեն»,- ասում է նախարարը։
Անդրադառնալով առաջին տրանշի ժամանակ բարձրաձայնված չարաշահումների մասին հրապարակումներին՝ Բեգլարյանը նշեց, որ իրականացվում է երկկողմ վերահսկողություն, ինչի պարագայում չարաշահումներ չեն լինի: Իսկ «Հյուսիս- հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի մեկնաբանությունը շատ կտրուկ էր։ «Ով բարձրաձայնում է Հյուսիս-հարավ ճանապարհի չարաշահումների մասին ազգի դավաճան է»։




