
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» կշարունակի Արևմուտքում ահաբեկչություններ կազակերպելու ուղղությամբ ջանքեր գործադրել:
ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցի տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն, ԻՊ- ն Արևմուտքում մարտիկների զգալի զորակազմ ունի, որոնք, հնարավոր է՝ օգտագործվեն որպես ահաբեկչական հարձակումների համար:
Նրա խոսքով, այժմ ահաբեկիչները գրոհայիններին փորձում են արևմտյան երկներ ուղարկել որպես փախստականներ և զբոսաշրջիկներ:




