
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը և Իսրայելը այս տարի բանակցություններ կսկսեն ԵՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցով, հայտնում է Gazeta.ru-ն:
«Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը կարող է դառնալ գործարար կապերի զարգացման խթան: Վերջերս Աստանայում ԵՏՄ մեր գործընկերների հետ մենք խոսել ենք այդ մասին, և այս տարի կսկսվեն բովանդակալից բանակցություններ»,- հայտնել է Պուտինը:
ԵՏՄ կազմում մտնում են Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղըզստանը:




