Միջազգային

Բաքվում ՌԴ դեսպան. Ռուսաստանի չի կարող 15-20 րոպեսում լուծել Ղարաբաղյան խնդիրը

«Նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեում, սխալվում է: Ռուսաստանը միայն կարող է հանդես գալ որպես միջնորդ»,- ասել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ռուս դիվանագետն ընդգծել է՝ որևէ ճնշում կողմերից մեկի վրա չի կարող ապահովել անհրաժեշտ արդյունք:«Հիմքում պետք է լինի միայն վստահությունը, որը կարող են ստեղծել միայն ձեր երկրները», -ասել է Դորոխինը՝ ընդգծելով, որ ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան վտանգավոր է ստեղծված իրավիճակը:

Ակնհայտ դարձավ, որ կա միայն մեկ խելամիտ որոշում՝ խաղաղ բանակցությունները:Հակամարտության կողմերն ու միջազգային հանրությունը պետք է ճիշտ հետևություններ անեն:«Ռուսաստանը նույնպես կանի հետևություններ»,- ասել է դեսպանը՝ վստահեցնելով, որ Մոսկվան կբազմապատկի իր դիվանագիտական ջանքերը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Կարդացեք նաև

Back to top button