Միջազգային

Բաքուն ազատ արձակեց Խադիջա Իսմաիլովային

Ադրբեջանում այսօր ազատ են արձակել լրագրող Խադիջա Իսմաիլովային: Ինչպես փոխանցում են ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկը, այդ երկրի Գերագույն դատարանը Իսմայիլովայի խափանման միջոց կալանքը փոխարինել է պայմանական  ազատազրկմամբ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու պահանջով պաշտոնական Բաքվին դիմել էին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ նրան համարելով քաղաքական բանտարկյալ:

Իսմայիլովան մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել Ալիևների կլանի մասին: Հետաքննող լրագրողը ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերին, նրա փաստաբանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել, որի քննությունը կայացել է այսօր:  Այս տարեսկզբին հայտնի էր դարձել, որ իր երկրի դատական ատյանները «սպառելուց» հետո Իսմայլովան մտադիր էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանմ, որտեղ որպես նրա իրավապաշտպան հանդես էր գալու Ամալ Քլունին:

Կարդացեք նաև

Back to top button