Ցեղասպանություն 100Քաղաքական

Մերկելն ու Էրդողանը կքննարկեն Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելն այսօր մեկնել է Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովին:

Ըստ «Ակօս»-ի` կեսօրից հետո նա հանդիպում կունենա երկրի նախագահ Էրդողանի հետ:

Ղեկավարները կքննարկեն փախստականների, Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու, մամուլի ազատության, քրդական, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի մասին հարցեր, ինչպես նաև հունիսի 2-ին գերմանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը:

Նշվում է, որ կբարձրացվի նաև երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալի պատճառ դարձած բանաստեղծության հարցը:

Back to top button