Միջազգային

Եգիպտական ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում

EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Այդ մասին AFP-ին հայտնել է Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ինքնաթիռը կործանման պահին եղել է Եգիպտոսի դիսպետչերների պատասխանատվության գոտում:

A320 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է նախատեսված վայրէջքից մոտ 45 րոպե առաջ: Ինքնաթիռն այդ պահին եղել է Եգիպտոսի ափից 280 կիլոմետր հեռավորության վրա:

Ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք ռադարներից անհետանալուց րոպեներ առաջ:
Եգիպտոսի ավիացիոն ծառայությունները սկզբում հայտնել են, որ ինքնաթիռից ստացվել է ինչ-որ ազդանշան, որը ենթադրաբար եղել է աղետի ազդանշան: Հունական դիսպետչերական ծառայությունները եգիպտական ինքնաթիռից աղետի ազդանշան չեն ստացել:

Կարդացեք նաև

Back to top button