Տնտեսական

Հայկական ընկերություններն աշխատում են փոքր հզորություններով, անհրաժեշտ են նոր մոտեցումներ

Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, և հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, հայտարարել է Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը Մարտին Սարգսյանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ։

Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով տնտեսության զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարևորել է  նախաարտահանման և ետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր բիզնեսի պաշտպանվածության գործոնը, արտահանման աջակցման գործիքակազմի կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի և գործին առնչվող առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը և այլ խնդիրներ։

Առեւտրաարդյունաբերական պալատում կայացած քննարկման արդյունքում որոշվել է դրանք դարձնել պարբերաբար, հայտնում են ԱԱՊ մամուլի ծառայությունից։

Կարդացեք նաև

Back to top button