
«Թուրքիան դեռ շատ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից», հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ ՖեդերիկաՄոգերինին:
France Inter ռադիոկայանի եթերում, պատասխանելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության հնարավոր ժամկետների հարցին, Մոգերինին հիշեցրել է, որ այս պահին անգամ որոշված չէ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը և միաժամանակ նշել, որ այնուամենայնիվ Բրյուսելի և Անկարայի միջև բանակցություններն օգտակար են թուրքական պետությունն արդիականացնելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքնրն ու խոսքի ազատությունն ապահովելու իմաստով:




