
«Իսլամական պետությունն» ստանձնել է Դաղստանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Նախօրեին ոստիկանական ավտոմեքենաների պայթեցման հետևանքով զոհվել էր մեկ, վիրավորվել երկու ոստիկան:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ SITE Intelligence Group –ը, որը զբաղվում է համացանցում իսլամիստների ակտիվության մոնիթորինգով, հայտնել էր՝ իրավապահների դեմ հարձակումն իրականացրել է «Իսլամական պետության» տեղական կառույցը:




