

Կառավարության որոշմամբ, այս տարի էլ գյուղացիներին մատչելի տոսոկադույքներով վարկեր կտրամադրվեն: Տեղեկացնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում 2011-2015 թվականներին գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 84.2 մլրդ դրամի ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկեր: Թիվը կազմել է շուրջ 98.9 հազար միավոր: 2011-2014 թվականներին սուբսիդավորվել է 4, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6 տոկոսային կետը։ Անցյալ տարվանից, հանրապետության բոլոր համայնքներում սուբսիդավորվել է գյուղվարկերի 6 տոկոսը:
Նշենք, որ 2015 թվականին տրամադրվել էեն շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար միավոր: Նշված վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմակերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացման գործում:
Նախագծի հիմնավորման համաձայն, գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով: Այսօր նախատեված նախագծով, տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2016 թվականի համար սահմանվում է մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:




