
Պետերբուրգում հոսպիտալացվել է հայտնի երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը:
«Ալեքսանդր Ռոզեմբաումը հիվանդանոց է տեղափոխվել, բայց առողջության հետ կապված լուրջ խնդիր չկա»,- ասել է երաժշտի կոլեկտիվի անդամներից մեկը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:
Լրատվամիջոցների տեղեկություններով, արտիստին հիվանդանոց են տեղափոխել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:




