
ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է նախօրեին սիրիական երկու քաղաքաներում ՝ Դամասկոսում եւ Հոմսում տեղի ունեցած ահաբեկչությունները, որտեղ զոհվել եւ վիրավորվել են ավելի քն 100 մարդ, այդ թվում նաեւ երեխաներ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կոչ էր արել արձագանքել Հոմսի կրկնակի ահաբեկչությանը, քանի որ Սիրիայի իշխանությունների կարծիքով՝ դա կատարվել է երկրում ճգնաժամի կարգավորման խափանման նպատակով, ասված է Սիրիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խնդրում է անհապաղ և կտրուկ դատապարտել այդ ահաբեկչական հանցագործությունները, ինչպես նաև պահանջում է կատարել խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության իր պարտավորությունները, կիրառել զսպող միջոցառումներ ահաբեկչության հովանավորների դեմ` այդ թվում Սաուդյան Արաբիայի և Կատարի»,- ասված է հայտարարության մեջ:




