Միջազգային

Գողացված ռադիոկատիվ նյութը փնտրում են Իրաքում

Իրաքի իշխանությունները փնտրում են «շատ վտանգավոր» ռադիոակտիվ նյութ, որը գողացվել է, հաղորդում է TASS-ը:

Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ նյութը կարող է հայտնվել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքում:

Լափթոփի չափսերի և հակահարվածային քեյսում պահպանվող նյութն անհետացել է նոյեմբերին` Բասրա քաղաքում գտնվող գործարաններից մեկից, որը պատկանում է ամերիկյան Weatherford ընկերությանը:

Իրաքի պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ նյութը իրիդիում Ir-192 ռադիոկատիվ իզոտոպի 10 գրամ է պարունակել:

Կարծիքներ կան, որ այն կարող է կիրառվել «կեղտոտ ռումբի» պատրաստման համար:

Կարդացեք նաև

Back to top button