
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարց դրված չէ:
«Այս պահին նման հարց մեր օրակարգում չկա, ԵՏՄ-ից կամ կառույցի անդամ որևէ կազմակերպությունից մենք պաշտոնապես անդամակցության առաջարկ չենք ստացել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Մամեդյարովը նաև կոչ է արել ակտիվացնել աշխատանքը Լեռնային Ղաաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային սեղանին գտնվող առաջարկների շուրջ՝ գոյություն ունեցո ստատուս-քվոն փոփոխելու նպատակով:




