

Մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 18 հազար ձեռնարկություն է փակվել: Վերլուծությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանինն է: Նա համաձայն չէ այն պաշտոնական հայտարարությունների հետ, որ բիզնեսի փակվելը կամ բացվելը օրինաչափ երևույթ է։
«Տարեցտարի Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակը ոչ թե լավանում է, այլ ընդհակառակը» ,- պնդում է փորձագետների մի մասը: Նրանք վիճակագրական թվերն ու իրենց վերլուծություններն են համադրում՝ հայտարարելով՝ ամեն ինչ գնալով ավելի է վատանում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատում է՝ 1,5 տարվա ընթացքում մեր երկրում շուրջ 18 հազար ձեռնարկություն է փակվել: Մակարյանը նախ մեջբերում է ոլորտի պատասխանատուների հայտարարությունները, որ բիզնեսի փակվելն ու բացվելը օրինաչափ երևույթ է, ապա նաև նկատում, «Երբ իրենք են ասում, որ բիզնեսը փակվել է, իրենք թղթի վրայինը նկատի ունեն, բայց երբ մենք ենք ասում, նկատի ունենք բիզինես փակվելը, նկատի ունենք ոչ ակտիվ ընկերություններ, որոնք լուծարման չեն գնում, քանի որ պրոցես , որը հարկային ստուգումներով է ամփոփված, բայց ինքը հայտարարում է, որ գործունեություն չի ծավալում, թղթի վրա մնում է ընկերությունը»։
Վերջին տարիներին ամենաշատը առևտրի ոլորտի ՓՄՁ- ներն են փակվել։ Նախ՝ որովհետև սուպերմարկետներն են նրանց կլանում, հետո նաև ժողովրդի վճարունակությոսւնն է նվազել, առևտրի կետերի փակվելու պատճառներից երրորդն էլ միգրացիայի բարձր տեմպն է. Գնորդ չկա, շահութաբերություն չի մնացել: «Խեղճանում են նաեւ սննդի արդյունաբերության որոշ ճյուղեր, օրինակ, թխվածքների արտադրութուն, փոքր արտադրություններ»։
Մակարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսությունը կրիտիկական պրոբլեմ ունի. 200 հազարից ավելի գրանցված ընկերություններ կան, սակայն, ամեն տարի միջինը 80 հազարն է ակտիվ աշխատում,50 հազարն էլ տնտեսության մեջ մեծ դեր չկատարող միկրոընկերություններն են: Իսկ ամենավատն այն է, որ տնտեսությունը պահող ընկերությունների թիվն է նվազում:
Տնտեսագիտական հաշվակներ ներկայացնելով՝ զրուցակիցս նկատում է՝ փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի դեպքում 4 տոկոս ՀՆԱ-ի աճը շատ փոքր է։ Որպեսզի այն էական դեր ունենա, երկնիշ թիվ պետք է լինի: Մեկ կամ երկու տոկոս աճ են գրանցում հզոր տնտեսությունները՝ Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան: Հայաստանի դեպքում 2-3 տոկոսը քիչ է, որ տնտեսությունը վերադառնա ԽՍՀՄ մակարդակին։ Դրա համար առնվազն հինգ մլրդ դոլարի ներդրում է պետք կատարել:




