Միջազգային

Air France-ի երկու ինքնաթիռներ փոխել են ուղղությունը՝ ռումբի սպառնալիքի պատճառով

Փարիզից ԱՄՆ թռիչք իրականացնող Air France ավիաընկերության երկու ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել ուղղությունը՝ պայթյունի սպառնալիքի պատճառով, գրում է լենտա,ռու-ն հղում անելով The New York Daily News-ին:

Լոս Անջելեսից Ֆրանսիա մեկնող A-380 ինքնաթիռը իր ուղղությունը փոխել է դեպի Սոլթ-Լեյք-Սիթիի միջազգային օդանավակայան՝ ենթադրյալ ռումբի մասին ազդանշան ստանալուց հետո: KSL հեռուստաալիքի փոխանցմամբ ինքնաթիռում եղել է 497 ուղևոր:

«Իրավապահ մարմինները բավականին լուրջ են վերաբերվում ցանկացած սպառնալիքի, այդ պատճառով էլ համապատասխան կերպ են արձագանքում»,- հայտնել է ՀԴԲ գործակալ Թոդ Փալմերը:

Վաշինգտոնից Փարիզ մեկնող մեկ այլ ինքնաթիռն էլ՝ Boeing 777-ը հարկադիր վայրէջք է կատարել Գալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 298 ուղևոր:

Վերջին տվյալներով՝ երկու ինքաթիռներն էլ հաջող վայրէջք են կատարել, ուղևորները տարհանվել են: Իշխանությունները ստուգում են ռումբի մասին ստացված սպառնալիքների ազդանշանները:

Կարդացեք նաև

Back to top button