
Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան, որտեղ կմասնակցի գազ արտահանող երկրների համաժողովին, Rian novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պատրաստվում ենք նոյեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել գազ արտահանող երկրների համաժողովին, եւ ռուսական կողմը ներկայացված է լինելու նախագահի մակարդակով»,- ասել է Ուշակովը, ով չի բացառել նաեւ երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը։ Ուշակովը նշել է, որ այցը կտեւի 1 օր։




