
Արհեստական բանականությունն արդեն վաղուց ապագայի տեխնոլոգիա չէ․ այն դարձել է մեր առօրյայի, աշխատանքի և բիզնեսի կարևոր գործիքներից մեկը։ Սակայն AI-ից արդյունավետ օգտվելու համար միայն մի քանի հրահանգ կամ պրոմպտ գրել իմանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են աշխատում այդ համակարգերը, ինչպես ընտրել ճիշտ գործիքները և ինչպես դրանք կիրառել իրական խնդիրներ լուծելու համար։

Թումո լաբերի AI Onramp կրթական ուղղությունը նպատակ ունի օգնել տարբեր ոլորտների մասնագետներին և ղեկավարներին արագ սովորել արհեստական բանականություն և ներդնել այն ամենօրյա աշխատանքում։ Այն նախատեսված է տվյալների վերլուծության, գործառնությունների, ստեղծարար և ծրագրային ապահովման ոլորտներում կիրառելի գործիքներ ու բարդ լուծումներ ստանալ ցանկացողների համար։ Մասնակիցները՝ կախված ընտրված ձևաչափից, կարող են տիրապետել բազմազան հմտությունների՝ արհեստական բանականությամբ ստեղծվող ֆիլմերի արտադրությունից մինչև բիզնես գործընթացների ավտոմատացում, ստարտափների ներկայացման ստեղծումից մինչև սեփական AI հավելվածների մշակում, գովազդային արշավների ռազմավարական պլանավորումից մինչև տվյալների վերլուծության խելացի համակարգերի կառուցում։
Մասնակիցներն ուսանում են ոչ թե պարզապես պրոմպտեր գրել, այլ հասկանում են AI գործիքների տրամաբանությունը և կարողանում են բարդ խնդիրների վրա ժամանակ ու մարդկային ռեսուրս խնայող AI համակարգեր ստեղծել։ Ծրագիրն առաջարկում է չորս տարբեր ուսուցման ձևաչափ՝ Sessions, Warmups, Studios 7 Bootcamps, որոնք հարմարեցված են տարբեր մակարդակների ու ժամանակային հնարավորությունների համար՝ մեկ-երկու ժամանոց բաց հանդիպումներից մինչև 4-6 շաբաթ տևողությամբ ինտենսիվ դասընթացներ։ Ծրագրի տարբեր ձևաչափերում ընդգրկված են մասնագետներ տեղական ու միջազգային խոշոր ընկերություններից, ներառյալ՝ NVIDIA-ն, Mozilla.ai, OpenAI-ը, Ստենֆորդը։

Եթե ցանկանում եք ոչ միայն հասկանալ, թե ինչ է արհեստական բանականությունը, այլ նաև սովորել այն կիրառել ձեր մասնագիտական գործունեության մեջ, ապա նման կրթական ծրագրերը կարող են դառնալ առաջին կարևոր քայլը։
Ի՞նչ խնդիր է լուծում AI Onramp-ը և ո՞ւմ համար է նախատեսված։
«Դպրության» տաղավարում Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանն ու Թումո լաբերի AI ծրագրերի ավագ ղեկավար Էդիկ Հարությունյանն են։




