Դպրություն

Թվային կրթության որակի նոր չափանիշներ՝ Հայաստանի բուհերի համար․ «Դպրություն»

Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում թվային կրթությունն այլևս պարզապես տեխնոլոգիական նորարարություն չէ. այն աստիճանաբար դառնում է կրթության որակի կարևոր բաղադրիչ։

Հենց այս նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)` «eCAMPUS» Erasmus+ ծրագրի շրջանակում, կազմակերպել էր միջազգային աշխատաժողով, որի առանցքում թվային ուսուցման, ուսումնառության և գնահատման որակի ներքին ապահովման միասնական մոտեցումների ձևավորումն էր։

Վերջին տարիներին բուհերում թվային հարթակների օգտագործումը զգալիորեն աճել է, սակայն տարբեր հաստատություններում կիրառվող մոտեցումները հաճախ տարբեր են։ Այդ պայմաններում կարևոր է ունենալ ընդհանուր չափանիշներ, որոնք կապահովեն կրթության որակը՝ անկախ նրանից՝ դասավանդումն իրականացվում է լսարանում, առցանց, թե համակցված ձևաչափով։

Ձևավորվում է թվային կրթության որակի ապահովման միասնական և կիրառելի գործիքակազմ, որը կաջակցի բուհերին թվային և հիբրիդային կրթության պլանավորման, գնահատման և շարունակական բարելավման գործընթացներում։

Մշակվող գործիքները նպատակ ունեն դառնալու ընդհանուր մասնագիտական հիմք՝ նպաստելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում թվային կրթության որակի համադրելի, ապացույցների վրա հիմնված և արդյունահենք զարգացմանը։

Թվային կրթության որակը կախված է ոչ միայն կիրառվող տեխնոլոգիաներից, այլև այն մեխանիզմներից, որոնք ապահովում են ուսուցման արդյունավետությունն ու վստահելիությունը։

Ի՞նչ է փոխվելու բուհերում, ինչպե՞ս է գնահատվելու թվային կրթության որակը, և ի՞նչ նշանակություն կունենա մշակվող միասնական գործիքակազմը ուսանողների ու դասախոսների համար։

«Դպրության» տաղավարում են ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, Ուսանողության ձայնի պատասխանատու Մերի Բարսեղյանն ու ԵՊՀ Որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ, Erasmus+ eCAMPUS ծրագրի համակարգողի տեղակալ Մարի Սանթուրջյանը։

Կարդացեք նաև

Back to top button