
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթի արևմուտքում գտնվող «Դոհա» զորանոցում (Camp Doha) տեղակայված ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոնի լոգիստիկ հանգույցի և զինամթերքի պահեստների վրա: Հարվածների այս նոր ալիքի մասին այսօր հայտնել են իրանական Fars և Tasnim լրատվական գործակալությունները:
Իրանական կողմի հայտարարությունների համաձայն՝ հարձակման թիրախում եղել են ամերիկյան ուժերի նյութատեխնիկական ապահովման և պահեստավորման օբյեկտները:
Ավելի վաղ Վաշինգտոնը վերսկսել էր զանգվածային ավիահարվածները Իրանի տարածքին, որոնք շարունակվում էին արդեն 11 գիշեր անընդմեջ։ Նախորդ օրը՝ հուլիսի 21-ին, Իրանը նույնպես հայտարարել էր Քուվեյթում գտնվող ամերիկյան «Արիֆջան» (Camp Arifjan), «Ալի ալ-Սալեմ» և «Ահմեդ ալ-Ջաբեր» ռազմաբազաներին հրթիռներով և անօդաչուներով հարվածելու մասին:




