Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը եւ տարածաշրջանի այլ միջնորդ երկրներ ԱՄՆ-ին եւ Իրանին առաջարկել են հայտարարել 10-օրյա հրադադար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է այդ առաջարկը եւ Իսրայելին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են «փակել դիվանագիտական հնարավորության պատուհանը»։
Միաժամանակ, Վաշինգտոնը պատրաստվում է նաեւ բանակցությունների հնարավոր ձախողմանը՝ տարածաշրջան ուղարկելով լրացուցիչ ուժեր։
Axios-ի տվյալներով՝ իսրայելական բանակը գտնվում է բարձր մարտական պատրաստականության վիճակում` պատերազմի հնարավոր ընդլայնմանն արձագանքելու համար
Հուլիսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն ավարտված է, քանի որ Թեհրանը հարձակվում է Հորմուզի նեղուցով անցնող առեւտրային նավերի վրա։ Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանին։
Հուլիսի 13-ին Թրամփը Կոնգրեսին հայտնել էր, որ խոսքը «սահմանափակ հարվածների» մասին է, որոնք իրականացվում են այնպես, որպեսզի «նվազագույնի հասցվեն խաղաղ բնակչության շրջանում զոհերը»։
Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արեւելքի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։




