Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր՝ Հայ շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր , տղամարդկանց միջազգային վարպետ, Հայաստանի կրկնակի չեմպիոն,շախմատի Հայաստանի կանանց հավաքականի նախկին անդամ, մանկավարժության դոցենտ Լիլիթ Գալոյան։
Թեմա՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հուլիսի 20-ը միաձայն ընդունվել է Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:
Շախմատը պարզապես մրցակցություն չէ․ այն համբերության, հաշվարկի, որոշումների կայացման և ռազմավարական մտածողության դպրոց է։ Դարերի ընթացքում այս խաղը միավորել է տարբեր ժողովուրդների ու սերունդների՝ դառնալով գիտելիքի և մշակույթի յուրահատուկ կամուրջ։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ




