ԿարևորՍպորտ

ԱԱ-2026․ մեկնարկեց Ֆրանսիա-Անգլիա հանդիպումը

Ֆրանսիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականներն այսօր՝ 2026 թվականի հուլիսի 18-ին, հանդիպում են ԱԱ-2026-ի երրորդ տեղի և բրոնզե մեդալների համար պայքարում։ Խաղը մեկնարկում է Երևանի ժամանակով հուլիսի 19-ի լույս գիշերը՝ ժամը 01:00-ին, Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում։

Երկու թիմերն էլ դուրս են մնացել կիսաեզրափակիչից. Ֆրանսիան 0:2 հաշվով պարտվել է Իսպանիային, իսկ Անգլիան 1:2 հաշվով՝ Արգենտինային։

Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները հրապարակել են ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար հանդիպման մեկնարկային կազմերը։

Ֆրանսիա. Մենյան, Գյուստո, Կոնատե, Լակրուա, Տ. Էռնանդես, Ռաբիո, Զաիր-Էմերի, Շերկի, Օլիսե, Դուե, Մբապե (ավագ):

Անգլիա. Հենդերսոն, Քուանսա, Կոնսա, Գեհի, Սփենս, Ռայս (ավագ), Էզե, Ռոջերս, Սակա, Ռեշֆորդ, Տոունի:

Կարդացեք նաև

Back to top button