
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայությունն օրերս համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով։
Այն հնարավորություն է տալիս կատարել եռաչափ ռոտացիոն անգիոգրաֆիա և նեյրոինտերվենցիոն միջամտություններ, ապահովում է ավելի բարձր որակի և ճշգրիտ պատկերավորում, ինչպես նաև զգալիորեն նվազեցնում է բուժառուի և բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը։




