ԿարևորՍպորտ

Անհավանական շրջադարձեր ու կամային որակներ

Սենեգալի հետ խաղում Բելգիայի հավաքականի 3։2 հաշվով հաղթանակը անհնար էր թվում խաղի հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ։ Եվրոպական թիմը զիջում էր սենեգալցիներին 0։2 հաշվով։

Բեկումնային պահն սկսվեց Ռոմելու Լուկակուի փոխարինման դուրս գալուց հետո։ Բելգիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը եւ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Այստեղ էլ նրանց հաղթանակ բերեց Յուրի Տիլեմանսի իրացրած 11-մետրանոցը։

Սենեգալը, որի հաղթանակը խաղի հիմնական ժամանակում աներեր էր թվում` հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը։

Բելգիացիները 1/8 եզրափակիչում կհանդիպեն արդեն ԱՄՆ հավաքականի հետ։ Վերջինի հանդիպումը Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ պակաս կամային որակներ չէր պահանջում։ Այն ավարտվեց 2։0 հաշվով։

Ֆոլարին Բալոգուն, որը բացեց հաշվին առաջին խաղակեսում, երկրորդում  հեռացվեց խաղադաշտից։ Ամերիկացիները 26 րոպե խաղացին 10 հոգով։ Այնուամենայնիվ, վերջին րոպեներին Մալիկ Թիլմանը տուգանային հարվածից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` ապահովելով թիմի տեղը 1/8 եզրափակիչում։

Կարդացեք նաև

Back to top button