
Հուլիսի 1-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, ստորագրել է համապատասխան հրամանագրեր, որոնցով ՀՀ զինված ուժերում կատարվել են հետևյալ կադրային փոփոխությունները.
Գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար (ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից)։
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար (ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից)։
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ [1, 2]




