ԿարևորՄիջազգային

Մեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհ

Մեքսիկայի հավաքականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ Մեխիկոյում կազմակերպված զանգվածային տոնակատարությունների ժամանակ երեք մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, երբ Մեքսիկայի ազգային ընտրանին «Ացտեկա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթանակ է տարել Էկվադորի նկատմամբ: Հանդիպման ավարտից հետո ավելի քան մեկ միլիոն երկրպագու է դուրս եկել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ՝ հեղեղելով Պասեո դե լա Ռեֆորմա պողոտան և «Անկախության հրեշտակ» հուշարձանի հարակից տարածքը:

Մարդկային անվերահսկելի կուտակումները հանգեցրել են ուժեղ հրմշտոցի, որի հետևանքով կյանքից զրկվել են 19-ամյա աղջիկ, 48-ամյա կին և 44-ամյա տղամարդ: Դեպքի վայրում աշխատող փրկարարական ծառայությունները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն, սակայն հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը:

Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ երկրպագուներին կոչ անելով հետագա տոնակատարությունների ընթացքում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն:

Այս հաղթանակը պատմական նշանակություն ունի Մեքսիկայի համար. ազգային ընտրանին Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում 1986 թվականից ի վեր չէր հաղթել։

Կարդացեք նաև

Back to top button