Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. «Կապան Ֆեստ»-ի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյան:
Թեման. 2026 թվականի ամռանը Սյունիքը կրկին կդառնա դասական երաժշտության համաշխարհային կենտրոն։
«Կապան Ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ, 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։
Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ, դիրիժորներ և կամերային երաժշտության արտիստներ աշխարհի 16 երկրներից։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




