Միջազգային

Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային ՄիԳ կործանիչներ փոխանցել

Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային ՄիԳ կործանիչներ փոխանցել, քանի որ Կիեւը Վարշավայի հետ  չի կիսվել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Լեհական Gość Wydarzeń հեռուստակայանին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ Կիեւը պետք է Վարշավային փոխանցեր մարտի դաշտում անօդաչու թռչող սարքերի կիրառման իր փորձը։

Նախարարը նշել է, որ դա խորհրդանշական, բայց շատ կարեւոր քայլ էր։ Փոխարենը` Լեհաստանը պետք է Ուկրաինային փոխանցեր ՄիԳ կործանիչներ։

Սակայն, Կոսինյակ-Կամիշի խոսքով, Ուկրաինան սկզբում համաձայնել է, սակայն հետո հրաժարվել այդ պայմանավորվածություններից։

Նույն հարցազրույցում Լեհաստանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին Ուկրաինական ապստամբական բանակի անունը շնորհելու շուրջ սկանդալին, հայտարարել է, որ Ուկրաինան «Բանդերայի հետ Եվրամիություն չի մտնի»։

«Չի կարելի ազգային հերոսների շարքում ընդգրկել մարդկանց, որոնք խաթարում են եվրոպական համագործակցությունը։ Բանդերայի հետ Ուկրաինան Եվրամիություն չի մտնի», — ասել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Կարդացեք նաև

Back to top button