ԿարևորՄիջազգային

Գերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով

Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել։ Ոստիկանության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ ձերբակալվել է երկու մարդ։ Հարձակումը կատարելու մեջ կասկածվում է դրանցից մեկը։

Զոհերի տարիքի եւ հարձակման հնարավոր պատժամիջոցների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բնակչության համար այլեւս վտանգ չկա, սակայն միեւնույն ժամանակ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել այդ տարածքից։

Շտադեն գտնվում է Համբուրգի արեւմուտք, ունի մոտ 50 հազար բնակիչ։

Կարդացեք նաև

Back to top button