
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Գր.Արծրունի փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ:




