ԿարևորՀասարակություն

Կայծակի հարվածից վնասված Չարենցավանի կամրջի հիմքերն ամրացվել են. առաջիկա օրերին կտեղադրվեն նոր հեծանները

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նշվում է , որ հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսով պայմանավորված լրացուցիչ ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները։

Կարդացեք նաև

Back to top button