
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Որպես Հայաստանում գործող ամերիկյան ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Քոնթուր գլոբալը» կարևոր դերակատարում ունի Հայաստանի էներգետիկ ոլորտում և հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- նշված է գրառման մեջ։




