Հասարակություն

Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար

«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային ծրագրի իրականացնող գործընկեր կազմակերպությունների հրավերով Ջրային կոմիտեի աշխատակիցները մասնակցել են կեղտաջրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստման աշխատաժողովի։

Ջրային կոմիտեի փոխանցմամբ՝ աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների կարողությունները՝ ԵՄ քաղաքային կեղտաջրերի մաքրման հին և նոր դիրեկտիվների պահանջների, ինչպես նաև դրանց ազգային մակարդակում ներդրման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ներկայացման ու քննարկման միջոցով։

Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի ներկայացուցիչ Բենուա-Ֆրիբուր Բլանը մասնակիցներին է ներկայացրել կեղտաջրերի համակարգի առանցքային սահմանումները, ճշգրիտ կարգավորող շրջանակի մշակման համար անհրաժեշտ հիմնական հասկացությունները, ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների փորձն ու անդրադարձել տեխնիկական և ինստիտուցիոնալ հետևանքներին։

Քննարկվել են մարդածին գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրերի հավաքման, տեղափոխման և արտահոսքի, քաղաքային կեղտաջրերի կառավարման, ինչպես նաև ոլորտի կարգավորող շրջանակի մշակման և դրա իրականացման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությանն առնչվող հարցեր։

Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել է այց Արարատ քաղաքում գտնվող Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված կեղտաջրերի մաքրման կայան։

Կարդացեք նաև

Back to top button