
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Ալան Գրինսպանը մահացել է 100 տարեկանում՝ Պարկինսոնի հիվանդության բարդությունների հետևանքով, NBC News-ին հայտնել է նրա կինը։
Ալան Գրինսպանը ծնվել է Նյու Յորքում 1926 թվականի մարտի 6-ին։
Գրինսպանը ղեկավարել է Դաշնային պահուստային համակարգը 1987-2006 թվականներին՝ դառնալով ԱՄՆ տնտեսական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
Նրա գործունեությունը մի կողմից գնահատվում է երկարատև տնտեսական աճին նպաստելու , մյուս կողմից քննադատվում է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի նախադրյալները ձևավորելու համար։




