Հասարակություն

Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ

Արտենի գյուղի մոտակայքում իրար են բախվել «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգն ստացվել է այսօր` հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Կարդացեք նաև

Back to top button