ԿարևորՄիջազգային

Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ

Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել. 54 մարդ տուժել է, եւս 18-ը համարվում են անհետ կորած, հայտնում է BBC-ին։

Պայթյունը տեղի է ունեցել Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում, որը բնական գազի հեղուկացման աշխարհի խոշորագույն կենտրոնն է։

Ըստ AFP-ի` QatarEnergy պետական ընկերությունը հայտնել է, որ Բարզան տեղական գազամատակարարման օբյեկտում «գործառնությունների մեկնարկի ընթացքում» տեղի են ունեցել պայթյուն եւ հրդեհ։

Գործակալության թղթակիցը, որը գտնվել է դեպքի վայրից 20 կմ հեռավորության վրա, տեսել է գիշերային երկինքը լուսավորած բոցերն ու ծխի ամպը։

Ռաս Լաֆանը լրջորեն տուժել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի ընթացքում իրանական հարվածից եւ ստիպված էր դադարեցնել հեղուկացված գազի արտադրությունը։

Կարդացեք նաև

Back to top button