Անցնող շաբաթ Մոլդովան ու Ուկրաինան սկսեցին Եվրոպական ընտանիք ինտեգրման պաշտոնական գործընթացը։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ անդամ 27 պետությունները հունիսի 15-ին պաշտոնապես համաձայնել են բացել անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ:
«Այսօր մենք սկսում ենք բանակցություններ անդամակցության գործընթացի հիմքերի, այդ թվում՝ արդարադատության, ազատության և հիմնարար իրավունքների վերաբերյալ։ Մենք տեսել ենք այս երկրների կողմից ներդրված ծանր աշխատանքը, և մենք այն պարգևատրում ենք առաջընթացի հստակ ուղով»,- ասվում է հայտարարության մեջ։
Ի՞նչ է սպասվում այս երկրներին, ե՞րբ նրանք կդառնան ԵՄ անդամ և կդառնա՞ն արդյոք, ինչպես է արձագանքում Մոսկվան։




