Տնտեսական

ԿԲ նախագահը մասնակցել է «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությանը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությանը:

Ֆրանկֆուրտում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը, նոր գործընկերային կապերի ձևավորմանն ու հայկական բանկային համակարգի հնարավորությունների ներկայացմանը միջազգային ֆինանսական հանրությանը։

Միջոցառմանը մասնակցել են գերմանական առևտրային բանկերի, Շտուտգարտի ֆոնդային բորսայի, Ֆրանկֆուրտի արդյունաբերական և առևտրային պալատի, Գերմանիայի ակտիվների կառավարման ընկերությունների և եվրոպական այլ ֆինանսական կառույցների ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանում գործող առևտրային բանկերի գործադիր տնօրեններն ու այլ պաշտոնյաներ։

«Հայկական բանկային օրեր Գերմանիայում» նախաձեռնությունը կարևոր հարթակ էր Հայաստանի ֆինանսական համակարգի միջազգային ճանաչելիության բարձրացման, վստահության ամրապնդման և հայ-եվրոպական ֆինանսական համագործակցության ընդլայնման համար։

Կարդացեք նաև

Back to top button