
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավերի դեպքում կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես ասել եմ՝ 2029 թվականին, եթե հրավեր լինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ես այս գլխից ասում եմ՝ գնալու եմ Բաքու»,- ասել է Փաշինյանը։




