
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այսօր՝ հունիսի 17-ին և կտևեն մինչև օգոստոսի 29-ը:
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ այս ժամանակահատվածում կամուրջը ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար: Մայրաքաղաքի տրանսպորտային կոլապսից խուսափելու և երթևեկությունը թեթևացնելու նպատակով առաջարկվել են այլընտրանքային ուղեգծեր:








