Վարձակալության պայմանագրի համաձայն՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը իր սպասարկման բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում տարեկան ներդրումներ կատարելու պարտավորություն ունի:
Բնակավայրերից առանձնացվում են առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրները, հայտարարվում է շինարարական կազմակերպության ընտրության մրցույթ և եղանակները տաքանալուն պես մեկնարկում են աշխատանքները: Այս տարի ՎեոլիաԹիմը Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը սկսել է Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում: Ջրամատակարարման ցանցը այստեղ կառուցվել է 1970-ականներին, պողպատե և թուջե խողովակներով, որոնք ամբողջությամբ քայքայված են և վթարային: Ներդնելով մոտ 573 մլն դրամ՝ ընկերությունը բնակավայրում կատարում է ջրագծերի եւ մուտքագծերի փոխարինման, 1170 բաժանորդների ջրաչափական հանգույցների սահմանազատման կետեր տեղափոխման, շին մոնտաժային աշխատանքներ։




