ԿարևորՀասարակություն

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունիսի 16- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունիսի 16- ին, առավելապես կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։

Քամին` հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը առաջիկա չորս օրերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երեւանումառանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 16-ն արձանագրվել է 2021 թվականին` 38.5°C, ամենացուրտը` 1952 թվականին` 9.3°C։

Կարդացեք նաև

Back to top button