ԿարևորՄիջազգային

ԱՄՆ ՌՕՈՒ B-52-ի աղետից զոհվել է 8 մարդ

Ութ մարդ է զոհվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52 Stratofortress ինքնաթիռի վթարի հետեւանքով։ Աղետը տեղի է ունեցել Կալիֆորնիայի հարավում գտնվող Edwards Air Force Base ռազմաբազայից օդանավի թռիչքին  անմիջապես հետո, հայտնել են ռազմակայանի ներկայացուցիչները։

Ինքնաթիռը կատարում էր ծրագրված փորձնական թռիչք։ Վթարից հետո երկինք է բարձրացել սեւ ծխի մեծ սյուն, հայտնում է BBC-ին։

«Այսօր Էդվարդսի ռազմաբազայում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն, եւ մենք կորցրեցինք ութ հրաշալի ամերիկացիների»,- լրագրողներին ասել է գնդապետ Ջեյմս Հեյզը` նշելով, որ անձնակազմը բաղկացած էր զինծառայողներից, պետական քաղաքացիական աշխատակիցներից եւ կապալառուներից։

Նրա խոսքով՝ Boeing B-52 Stratofortress-ը մասնակցում էր ռազմակայանի ռադիոլոկացիոն միջոցների արդիականացման ծրագրին։

Աղետի պատճառը դեռպարզ չէ, դրա համար կպահանջվի մոտ 30 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունները կարող են տեւել ավելի քան վեց ամիս, հավելել է Հեյզը։

Boeing B-52 Stratofortress-ը ԱՄՆ զինված ուժերում օգտագործվում է 1950-ականներից։ Մինչեւ 15 կմ բարձրության վրա թռչելու ունակ այս մեծ ռմբակոծիչի բեռնատարողությունը մոտ 35 տոննա է, այն կարող է տանել հարյուրավոր սովորական ռումբեր եւ 32 միջուկային թեւավոր հրթիռ։

Այս ռմբակոծիչը կարող է լիցքավորվել օդում, ինչի շնորհիվ այն ունի անսահման հարվածային հեռահարություն։ Սա ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ստեղծել «միջուկային հովանոց» Սառը պատերազմի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button