Հասարակություն

Երևանում կգործի 5-շաբաթյա ճամբար

Երևանի «Արև Արենա» բացօթյա համերգասրահում հուլիսի 6-ից կմեկնարկի 5-շաբաթյա ամառային ստեղծագործական ճամբար երեխաների և պատանիների համար, որի հայտերի ընդունումը կանցկացվի հունիսի 15–30-ը։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ծրագիրը նպատակ ունի ստեղծել ստեղծագործական միջավայր, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց արվեստագիտական հմտությունները և մասնակցել բազմաբովանդակ մշակութային ծրագրերի։

Ճամբարի ընթացքում նախատեսվում են դերասանական արվեստի, երաժշտության, պարի և կերպարվեստի ուղղություններով պարապմունքներ, ինչպես նաև հանդիպումներ արվեստագետների հետ և մասնակցություն համերգների ու ներկայացումների։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և ապահովել բովանդակալից ամառային զբաղվածություն։

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 010 35 15 75, 077 487 070։

Կարդացեք նաև

Back to top button